24/06/2019 19:29
Լավրովը հայտարարել է, որ Արևմուտքն աչք է փակում Վրաստանում ազգայնականների վայրագությունների վրա
Արևմտյան երկրներն անտեսում են Վրաստանում ազգայնականության և ռուսատյացության դրսևորումները: Այս մասին Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է ռուսական տարածաշրջանային հասարակական կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:
«Արևմտյան կուրատորները պատրաստ են աչք փակել ազգայնականների, ռուսատյացության վայրագությունների վրա, միայն թե խզեն մեր երկրի հետ Վրաստանի ժողովրդի բոլոր կապերը, վերաշարադրեն մեր ընդհանուր պատմությունը», - ասել է նա:
«Մենք սթափ ենք գնահատում համաշխարհային ասպարեզում Միացյալ Նահանգների և նրանց դաշնակիցների դերը», - ավելացրել է ՌԴ ԱԳ նախարարը:
Նրա խոսքով, Ռուսաստանն, այնուամենայնիվ, ոչ մեկից չի պատնեշվում, իրեն չի մեկուսացնում, երկխոսությունից չի հեռանում այն հարցերում, որոնցում համատեղ փոխշահավետ աշխատանքի հնարավորություն կա՝ ամբողջ մարդկության ընդհանուր խնդիրների կարգավորման նպատակով։