24/06/2019 16:07
Միքայել Արզումանյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոր հրամանագիր է ստորագրել։
Ըստ դրա՝ գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ:
Հիշեցնենք՝ Միքայել Արզումանյանը 2018 թվականի հունիսի 27-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ռազմական տեսուչի տեղակալ էր նշանակվել, ապա՝ հուլիսի 18-ին, ազատվել այդ պաշտոնից։
Հուլիսի 7-ին Միքայել Արզումանյանը շտապ հրավիրվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ բացատրություններ տալու՝ կապված քաղաքական գործունեությամբ զբաղվելու հետ:
Լուրեր էին տարածվել այն մասին, որ ռազմական տեսուչի տեղակալը ներգրավվել է Արցախում քաղաքական գործունեության մեջ: