24/06/2019 19:53
«Ռոսսելխոզնադզոռն» ուժեղացրել է Հայաստանից ձկան մատակարարման վերահսկողությունը
«Ռոսսելխոզնադզոռն» ուժեղացրել է Ղազախստանի և Հայաստանի մի շարք ձեռնարկություններից մսի և ձկան մատակարարման վերահսկողությունը:
Ինչպես նշվում է ծառայության նյութերում՝ Ղազախստանում ուժեղացված լաբորատոր վերահսկողության տակ է հայտնվել «Բեկկեր և Կ» ՍՊԸ-ի մսային արտադրանքը, քանի որ դրանում հայտնաբերվել է արտադրողի կողմից չհայտավորված հումքի ԴՆԹ:
«Kazakh Osseter»-ի արտադրած ձկնամթերքի մեջ էլ հայտնաբերվել է մկնդեղ:
Հայաստանում վերահսկողությունն ուժեղացվել է «Սևանի Իշխան» և «Գոյտեքս» ձեռնարկությունների արտադրած ձկնամթերքի նկատմամբ։