24/06/2019 13:49
«Ռոսպոտրեբնադզորը» հայտարարել է վրացական գինու որակի վատթարացման մասին
«Ռոսպոտրեբնադզորը» հայտարարում է Ռուսաստանից Վրաստան վրացական գինիների և ալկոհոլային այլ խմիչքների ներմուծման վերահսկողության ուժեղացման մասին, հայտնում է «Интерфакс»-ը:
««Ռոսպոտրեբնադզորի» կողմից ուժեղացվել է Ռուսաստանի Դաշնության տարածք մտնող Վրաստանում արտադրվող ալկոհոլային արտադրանքի որակի և անվտանգության վերահսկողությունը», - ասվում է հաղորդագրության մեջ:
«Վերահսկողության տակ է Ռուսաստանի Դաշնության տարածք մուտք գործած ալկոհոլային արտադրանքի որակն ու անվտանգությունը, ինչն արագ կերպով ցույց է տալիս այդ ապրանքների որակի վատթարացումը», - ասվում է «Ռոսպոտրեբնադզորի» մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: