24/06/2019 13:23
Ռուսաստանը չի խստացնի Վրաստանի դեմ սահմանափակումներն ընթացիկ իրադրության պահպանման դեպքում
Վրաստանի հետ ավիահաղորդակցության դադարեցումը կարող է մնալ Ռուսաստանի Դաշնության միակ սահմանափակիչ միջոցն ի պատասխան հակառուսական ելույթների, եթե իրադրությունը դուրս չգա ներկայիս շրջանակներից, հայտնել է «Ведомости» թերթը՝ հղում անելով ՌԴ-ի ԱԳՆ-ին մոտ կանգնած մի աղբյուրի:
«Վրաստանի նկատմամբ վերջին տարիների քաղաքականությունը համարվում է հաջող, ասել է աղբյուրը, քանի դեռ դրվում է առանձին և լկտի հակառուսական թշնամական ելույթներին սահմանափակ հակազդման, այլ ոչ թե ամբողջ քաղաքականության վերանայման հարցը», - ասված է հրապարակման մեջ:
Ըստ նրա՝ զբոսաշրջիկների նկատմամբ սպառնալիքների պատճառով հուլիսի 8-ից Վրաստանի հետ ավիահաղորդակցության դադարեցման վերաբերյալ Ռուսաստանի նախագահի հրամանագիրը պայմանավորված է ոչ միայն Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի շենքում պատգամավոր Սերգեյ Գավրիլովի հետ տեղի ունեցած վիրավորական միջադեպով, այլև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի այն հայտարարությամբ, թե Թբիլիսիի իրադրության սրման հետևում կանգնած է Մոսկվան: