24/06/2019 11:37
Երեք ավիաընկերություն պատրաստակամ է մասնակցել եղբայրական ժողովուրդների միջև ծագած ճգնաժամի կարգավորումներին. Վարչապետի խորհրդական
Ռուս-վրացական հարաբերություններում ծագած խնդիրների հետևանքով ավիափոխադրումների հետ կապված փոխադարձ արգելքների առնչությամբ ՀՀ վարչապետի ավիացիայի հարցերով խորհրդական Հակոբ Ճաղարյանը տեղեկացնում է.
«Շաբաթ առավոտյան, հուլիսի 8-ից դեպի Վրաստան կատարվող չվերթների դադարեցման մասին ՌԴ նախագահ Վ. Պուտինի հրամանագրի հրապարակումից անմիջապես հետո, դիմել եմ հայկական բոլոր ավիաընկերություններին, ռուս-վրացական լարվածության պատճառով ՌԴ-Վրաստան և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումներին միահամուռ հայկական ճակատով մասնակցելու իրենց պատրաստակամության և հնարավորությունների ճշտման նպատակով:
Գոհունակությամբ պետք է նշեմ, որ 3 ավիաընկերություն` «Արմենիա», «Տարոն Ավիա» և «Ատլանտիս Եուրոփիան» պատրաստակամ են մասնակցել եղբայրական ժողովուրդների միջև ծագած ճգնաժամի կարգավորումներին, ամրագրված 5 օդանավերով, որոնց թիվը կարող է ավելանալ ևս 2-ով:
Արդյունքների մասին զեկուցվել է վարչապետին»: