24/06/2019 20:45
Ֆրանսիայի մայրաքաղաքային շրջաններում շոգի պատճառով վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարված
«Meteo France» պետական օդերևութաբանական ծառայությունը Ֆրանսիայի բնակիչներին նախազգուշացրել է երկրի ամբողջ տարածքում շոգի մոտեցող ալիքի մասին:
Երկուշաբթիից եղանակային վտանգի «նարնջագույն» (նախավերջին) մակարդակն է հայտարարվել Փարիզում և հարևան դեպարտամենտներում։
Երկու «նարնջագույն» գոտիներում կանխատեսվում է մինչև 31 աստիճան շոգ ըստ Ցելսիուսի: Ընդհուպ մինչև շաբաթ օրը Ֆրանսիայի հարավում, կենտրոնական տարածաշրջաններում ու մասամբ հյուսիսում օդերևութաբանները կանխատեսում են մինչև 41 աստիճան տաքություն:
Հարավային քաղաքներում արդեն զգացվում է ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը, սակայն այնտեղ իրադրությունը մեղմանում է ծովափի առկայությամբ։