25/06/2019 19:54
Նիկոլ Փաշինյանը ՏՄՊՊՀ անդամի երկու թեկնածու է առաջադրել. Մեկն «Իմ քայլը» դաշինքից է
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի պաշտոնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու թեկնածու է առաջադրել։
Aysor.am-ը տեղեկանում է, որ թեկնածուներից մեկն Էդգար Ճաղարյանն է, որն «Իմ քայլը» դաշինքի կազմում մասնակցել է խորհրդարանական ընտրություններին, սակայն նրան չի հաջողվել ընդգրկվել խորհրդարան անցած պատգամավորների ցանկում։
Դրա փոխարեն վարչապետն Ազգային ժողովին առաջարկում է Ճաղարյանին 2 տարով նշանակել ՏՄՊՊՀ անդամ։
Նկատենք, որ Ճաղարյանն այժմ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալն է։
Փաշինյանի առաջադրած մյուս թեկնածուն Կարեն Սեդրակյանն է, որը նախկինում աշխատել է Պետական եկամուտների կոմիտեում։
Այս թեկնածությունների ընտրության հարցը կքննարկվի կառավարության նախաձեռնությամբ հունիսի 28-ին կայանալիք ԱԺ արտահերթ նստաշրջանում։