25/06/2019 09:51
«Ժամանակ». Մետրոպոլիտենի աշխատակիցները բազմաթիվ ցուցմունքներ են տվել հայր և որդի Յայլոյանների դեմ
«Ժամանակ» թերթը գրում է, որ ԱԱԾ-ի կողմից մետրոպոլիտենում կատարված չարաշահումների փաստով հարուցված քրեական գործով նոր բացահայտումներ են արվում։
Թերթի տեղեկություններով՝ այս քրեական գործով անցնում է նաև Մետրոպոլիտենի նախկին տնօրեն Փայլակ Յայլոյանի որդին, ով նույնպես մետրոպոլիտենում բարձր պաշտոն է զբաղեցրել։ Թերթին հասած տեղեկություններով՝ մետրոպոլիտենի աշխատակիցները բազմաթիվ ցուցմունքներ են տվել հայր և որդի Յայլոյանների դեմ՝ նշելով վերջիններիս կողմից մետրոպոլիտենում կատարված ահռելի թալանի մանրամասները։
«Ի դեպ, նշենք, որ մետրոպոլիտենի կադրերի բաժնի պետն էլ Էրեբունի վարչական շրջանի նախկին «գողական» թաղապետ Դավիթ Գրիգորյանի քույրն է», - գրել է թերթը: