25/06/2019 17:45
Ռուսաստանում խաղարկել են ճահճային ֆուտբոլի գավաթը (Տեսանյութ)
Լենինգրադի մարզում` Պոգի ավանի մերձակայքում, անցկացվել է ճահճային ֆուտբոլի Ռուսաստանի Գավաթի խաղարկությունը:
Մրցաշարին մասնակցել է 8 թիմ: Հաղթել է Պոգիի թիմը: Դա իրավունք է տալիս թիմին ներկայացնել Ռուսաստանը ճահճային ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, որն անցկացվելու է Ֆինլանդիայում:
Խաղն ավելի շատ ջանքեր է պահանջում մարզիկներից, քան սովորական ֆուտբոլում. հանդիպման մեկ խաղակեսը տևում է 12 րոպե: Յուրաքանչյուր թիմ կազմված է 6 ֆուտբոլիստից: