25/06/2019 20:02
Իրանի շուրջ իրադրությունը զարգանում է շատ վատ սցենարով. Լավրով
Իրանի բարձրագույն ղեկավարության դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները նշանակում են, որ իրադրությունը զարգանում է շատ վատ սցենարով: Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք մտահոգված ենք տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ: Հերթական պատժամիջոցները, որոնք նախօրեին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից հայտարարվել են Իրանի բարձրագույն ղեկավարության դեմ, մտահոգիչ են և ազդանշան են ուղարկում, որ իրադրությունը զարգանում է շատ վատ սցենարով», - ընդգծել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը: