25/06/2019 20:07
Նեթանյահուն խոստացել է, որ Սիրիայում Իսրայելի գործողություններն անվտանգ կլինեն ՌԴ ուժերի համար
Սիրիայում իր շահերը պաշտպանելով՝ Իսրայելը ոչ մի կերպ վտանգի չի ենթարկի ռուսական զորքը: Երեքշաբթի այս մասին հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ բացելով «ՌԴ-ԱՄՆ-Իսրայել» ձևաչափով Մերձավոր Արեւելքի իրավիճակի վերաբերյալ բանակցությունները:
«Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել ՌԴ կառավարությանը և նախագահ Վլադիմիր Պուտինին Իսրայելի հետ դեկոնֆլիկտինգի մեխանիզմի ստեղծման (Սիրիայում) հարցով սերտ համագործակցության համար։ Ես կցանկանայի հավաստիացնել, որ պաշտպանելով մեզ, մենք ոչ մի կերպ վտանգի չենք ենթարկի ռուսական ուժերին», - ասել է Իսրայելի վարչապետը։
Նեթանյահուն նաև շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Իսրայելի ինքնապաշտպանությանն աջակցելու համար: