25/06/2019 13:39
Ռուսաստանը հայտ է ներկայացրել ԵԽԽՎ-ում իր լիազորությունների հաստատման համար
Ռուսաստանի Դաշնության պատվիրակությունը Եվրոպայի խորհրդրի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) իր լիազորությունների հաստատման հայտ է ներկայացրել։ Այս մասին լրագրողներին ասել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը:
«Բանաձևի մասին որոշումը կայացված է: Մենք, հենց որ բանաձևն ընդունվեց, մասնակցության հայտ ենք ներկայացրել», - ասել է նա։
Ըստ Վոլոդինի՝ «ռուսական պատվիրակությունը աշխատանքի հրավեր է ստացել», իսկ ԵԽԽՎ ընդունած որոշումը թույլ է տալիս ռուսաստանցի խորհրդարանականներին «գալ դահլիճ, սկսել աշխատանքը»։
Վոլոդինը չի բացառել, որ լիազորությունների հաստատման ընթացակարգի ժամանակ «ապակառուցողական ուժերը» կփորձեն այնպես անել, որպեսզի ՌԴ իրավունքները համապարփակ չլինեն։