25/06/2019 15:44
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Խորվաթիայի վարչապետին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Խորվաթիայի Հանրապետության վարչապետ Անդրեյ Պլենկովիչին Խորվաթիայի Պետականության օրվա կապակցությամբ:
«Խորվաթիայի Պետականության օրվա կապակցությամբ ջերմորեն շնորհավորում և առաջընթացի, բարգավաճման ու խաղաղության բարեմաղթանքներ եմ հղում Ձեր երկրին և ժողովրդին:
Հայաստանը կարևորում է Խորվաթիայի հետ բարեկամական հարաբերությունների զարգացումը՝ հիմնված ընդհանուր արժեքների և փոխադարձ վստահության վրա: Համոզված եմ, որ մեր երկրների միջև փոխշահավետ համագործակցության համար խոստումնալից հեռանկարներ կստեղծի նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացումը:
Ցանկանում եմ վերահաստատել Ձեզ հետ համատեղ աշխատելու և տարբեր ոլորտներում համագործակցության նոր հնարավորություններ ստեղծելու պատրաստակամությունս՝ ի շահ մեր պետությունների և ժողովուրդների», - ասված է Նիկոլ Փաշինյանի ուղերձում։