25/06/2019 13:00
Թբիլիսիի դատարանն ազատ է արձակել ցույցերի ընթացքում ձերբակալված ավելի քան 40 ցուցարարի
Թբիլիսիի վերաքննիչ դատարանը բավարարել է 41 մարդու գանգատը, որոնք ստորին ատյանի դատարանի կողմից 12-օրյա կալանքի էին դատապարտվել խորհրդարանի շենքի մոտ հանրահավաքների մասին գործով, և ազատել է նրանց, հայտնել է Վրաստանի Հանրային հեռարձակողի Առաջին ալիքը:
Հեռուստաալիքի տվյալով՝ լսումների ընթացքում դատարանն անմեղ է ճանաչել երկու ձերբակալվածի, իսկ մնացածներին դատապարտել է 4-օրյա կալանքի ոստիկանությանը չենթարկվելու և մանր խուլիգանության համար: Բայց քանի որ նրանց ձերբակալման պահից արդեն հինգ օր է անցել, իրավախախտներն ազատ են արձակվել:
Երկուշաբթի վերաքննիչ դատարանն ազատել էր ևս 16 մարդու: Ձերբակալվածների ազատումը բողոքի ակցիաների մասնակիցների պահանջներից մեկն է, որոնք հունիսի 20-ից զանգվածային ելույթներ են կազմակերպում Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ: Դրանց մասնակիցները նաև պահանջում են Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիայի հրաժարականը: