25/06/2019 11:50
Թրամփ. Կարող ենք Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսել՝ առանց Կոնգրեսի հավանության
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ բավարար լիազորություններ ունի առանց Կոնգրեսի հավանության Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու համար:
«Այո, ես ունեմ (նման լիազորություններ)»,- Hill-ի հետ հարցազրույցում ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք կարծում է, որ Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու լիազորությոններով է օժտված առանց Կոնգրեսի նախնական հավանության:
Նա այսպես է մեկնաբանել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հայտարարությունները, որը պնդել էր, որ այդպիսի գործողությունների համար Թրամփը պետք է Կոնգրեսի թույլտվությունը հայցի:
Ընդ որում՝ Թրամփն ընդգծել է, որ վարչակազմը Կոնգրեսին տեղյակ է պահում, թե ինչ է անում: «Եվ կարծում եմ, որ նրանք (Կոնգրեսը) դա գնահատում են»,- ասել է Թրամփը պարբերականին:
Նա հավելել է, որ «բավականին մոտ» էր որոշմանը, որ Իրանին հարված հասցներ, բայց որոշեց դա չանել: