25/06/2019 13:09
Թրամփը կարող է ապառազմականացված գոտի այցելել Հարավային Կորեա այցի ընթացքում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է Հարավային Կորեան և ԿԺԴՀ-ն բաժանող ապառազմականացված գոտի այցելելու հնարավորությունը հունիսի 29 – 30-ը Սեուլ իր այցի ժամանակ: Այս մասին հայտնել է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով Հարավային Կորեայի կառավարության ներկայացուցչին;
Ավելի վաղ Միացյալ Նահանգների վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը հրաժարվել է ճշտել, թե Թրամփը պլանավորում է արդյոք այցելել ապառազմականացված գոտի: Նաև նա նշել է, որ Սպիտակ տան ղեկավարը չի ծրագրում Կորեական թերակղզի իր այցն օգտագործել ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի հետ հանդիպելու համար: Հարավային Կորեա այցի ընթացքում Թրամփը կհանդիպի երկրի նախագահ Մուն Չժե Ինի հետ՝ ԿԺԴՀ-ի շուրջն իրադրության, նաև Վաշինգտոնի և Սեուլի դաշինքի քննարկման համար: