25/06/2019 14:17
Ֆրանսիայի դպրոցներում շոգի պատճառով քննությունները հետաձգել են
Ֆրանսիայի ժողովրդական կրթության նախարարությունը որոշել է հետաձգել քննությունների անցկացումը հանրապետության դպրոցներում բարձր ջերմաստիճանի պատճառով, հայտնել է գերատեսչության ղեկավար Ժան Միշել Բլանկերը:
«Ուժգին շոգերի պատճառով ես, խորհրդակցելով վարչապետի և առողջապահության նախարարի հետ, որոշում ընդունեցի հետաձգել ավարտական դիպլոմի ստացման գրավոր քննությունները: Սկզբնապես քննությունները պլանավորված էին հունիսի 27-ին և 28-ին, սակայն այժմ դրանք տեղի կունենան հուլիսի 1-ին և 2-ին», - հայտարարել է Բլանկերը: