25/06/2019 10:30
Վրաստանում առաջարկել են ռուսների համար Երևանից և Բաքվից երթուղիներ կազմակերպել
Վրաստանի ռեստորանների և հյուրանոցների ասոցիացիայի ղեկավար Շալվա Ալավերդաշվիլին Առաջին ալիքի եթերում պատմել է նախաձեռնության մասին, որով առաջարկվում է Բաքվի, Երևանի և Տրապիզոն քաղաքների օդանավակայաններից գործարկել անվճար ավտոբուսներ ռուս զբոսաշրջիկների համար՝ Թբիլիսիի հետ օդային հաղորդակցությունը չեղարկելու Մոսկվայի որոշումից հետո:
«Փաստաթղթի հիմնական թեման հետևյալն է. առաջարկվում է Բաքվի, Երևանի և Տրապիզոն քաղաքների օդանավակայաններից գործարկել անվճար ավտոբուսներ ռուս զբոսաշրջիկների համար», — մանրամասնել է նա:
Նրա խոսքով՝ նախաձեռնությունը ներկայացվել է երկրի էկոնոմիկայի նախարարությանը: Նշվում է, որ քննարկմանը կմիանա նաև Վրաստանի ԱԳՆ-ն: