26/06/2019 10:02
«Ժողովուրդ». ՔԿ ծառայության պետը կանչվել է Ավինյանի մոտ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ իր տեղեկություններով` ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հրաժարականից հետո փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ՀՀ կառավարություն է կանչել Քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանին և զրուցել ՔԿՀ-ներում տիրող իրավիճակի մասին:
Թերթի տեղեկություններով` փոխվարչապետի մոտ խոսք է գնացել նաև Արտյոմ Մխոյանի հրաժարականի մասին, և չի բացառվում, որ նա առաջիկայում ազատման դիմում գրի:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՔԿ ծառայության պետ Արտյոմ Մխոյանը հաստատել է փոխվարչապետի հետ հանդիպման փաստը և նշել.
«Ձեր կողմից նշված հանդիպումը կայացել է: Հանդիպման նախաձեռնողը եղել եմ ես: Հանդիպման ընթացքում ներկայացրել եմ ծառայության հետ կապված ծրագրեր և խնդրել ֆինանսական միջոցների հատկացում», – նշել է նա՝ հավելելով, սակայն, թե հանդիպման ժամանակ հրաժարականի մասին խոսք չի եղել: