26/06/2019 17:09
Զինծառայող Հայկ Ալավերդյանին ինքասպանության են հասցրել. հարուցվել է քրգործ
2019թ. հունիսի 26-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Սուրենի Ալավերդյանն իրեն հատկացված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով դեմքի շրջանում ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վնասվածք:
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ չորրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Նշենք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է՝ սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը։
Պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: