26/06/2019 10:43
Բրազիլիայում հրաժարվել են կալանքից ազատել երկրի նախկին նախագահ Լուլա դա Սիլվային
Բրազիլիայի Բարձրագույն ֆեդերալ դատարանի երկրորդ կոլեգիան երեքշաբթի մերժել է կալանքից ազատել երկրի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային, որը պատիժ է կրում կոռուպցիայի համար:
Ինչպես հայտնել է Globo պորտալը՝ վճիռը կայացվել է դատավորների երեք կողմ և երկու դեմ ձայներով:
Նախկին նախագահի փաստաբանները վիճարկել նախկին դատավոր Սերժիու Մորուի՝ այժմ Ժաիր Բոլսոնարուի կառավարությունում արդարադատության նախարարի աշխատանքը՝ համարելով, որ նա անաչառ չի եղել Լուլայի նկատմամբ դատավճիռ կայացնելիս:
Այդ վճիռը նախնական է, վերջնական վճիռը կընդունեն ավելի ուշ:
2018 թվականի հունվարին Լուլա դա Սիլվան դատապարտվել է 12 տարի և մեկ ամիս ազատազրկման: Նա անցնում է կոռուպցիայի գործով: Անցյալ տարվա ապրիլին նրան տարել են Կուրիտիբուի բանտ, որտեղ նա սկսել է կրել պատիժը: