26/06/2019 16:02
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Վիետնամ և Սինգապուր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմենկի Վիետնամ և Սինգապուր։
Պատվիրակությունը հուլիսի 4-6-ը կլինի Վիետնամում, իսկ հուլիսի 7-9-ը՝ Սինգապուրում։
Վարչապետի հետ միասին՝ Վիետնամ և Սինգապուր կմեկնեն ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ու Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։
Վարչապետին կուղեկցի նաև կինը՝ Աննա Հակոբյանը։
Այդ օրերի ընթացքում վարչապետի պարտականությունները կկատարի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։