26/06/2019 20:06
Պորոշենկոյի նախկին խորհրդականի մոտ խուզարկություններ են անցկացվել
Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի նախկին խորհրդական, «Եվրոպական համերաշխություն» կուսակցությունից պատգամավորի թեկնածու Յուրի Բրյուկովի մոտ խուզարկություններ են անցկացվել։
Այս մասին հայտնում է «Unian»-ը՝ հղում անելով կուսակցության մամուլի ծառայությանը:
«Եվրոպական համերաշխություն» կուսակցությունում խուզարկություններն անվանել են «քաղաքական ցինիկ ճնշում և քաղաքական հետապնդում»:
Խուզարկության պատճառները դեռևս հայտնի չեն։