26/06/2019 11:32
Իրաքի նախագահը բացառել է Իրանին հարվածելու համար իր տարածքն օգտագործելու հնարավորությունը
Բաղդադը ոչ մի պարագայում Վաշինգտոնին թույլ չի տա Իրաքի տարածքում գտնվող ամերիկյան ռազմաբազաներն օգտագործել Իրանին ռազմական հարված հասցնելու համար, CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Իրաքի նախագահ Բարհամ Սալեհը:
«Մենք չենք ցանկանում, որ մեր տարածքը վերածվի միջանկյալ հենակետի մեր որևիցե հարևանի դեմ՝ ներառյալ Իրանը, ցանկացած թշնամական գործողության համար», - ընդգծել է Սալեհը:
«Դա Իրաքի կառավարության և Միացյալ Նահանգների միջև համաձայնագրի բաղկացուցիչ մասը չէ», - հավելել է նա՝ հիշեցնելով, որ ԱՄՆ-ի և հակաահաբեկչական կոալիցիայի զորքերն Իրաքում ներկա են այդ երկրի իշխանությունների հրավերով՝ կատարելու «Իսլամական պետություն» (Ռուսաստանում արգելված) ահաբեկչական խմբավորմանը «հակազդելու միակ խնդիրը»:
Օտարերկրյա զորակազմերի ներկայության ժամկետը «կախված կլինի իրաքյան կառավարության պահանջմունքից և մեր հրամանատարության կողմից օպերատիվ իրադրության վերլուծությունից», - հավաստիացրել է Իրաքի նախագահը: