26/06/2019 18:36
ՌԴ ԱԳՆ-ն ԱՄՆ-ի գործողություններն Իրանի նկատմամբ կոշտ բլեֆ է որակել
Գործողությունները, որոնք ԱՄՆ-ն ձեռնարկում է Իրանի նկատմամբ կոշտ բլեֆ են, Թեհրանը կանգուն կմնա Վաշինգտոնի հետ առճակատման դեպքում, հայտարարել է ՌԴ արտգործնախարարության Ասիայի Երկրորդ դեպարտամենտի տնօրեն Զամիր Կաբուլովը:
«Միացյալ Նահանգների կողմից շատ կոշտ ճնշում է գործադրվում Իրանի Իսլամական Հանրապետության վրա: Բայց ինձ այն առայժմ կոշտ և վտանգավոր բլեֆ է թվում», - ասել Է Կաբուլովը ռուս-իրանական երկխոսության բացմանը: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի ներկայիս ղեկավարությունը վատ է հասկանում իրանական հասարակությանը:
«Իրանը, ես համոզված եմ, ոչ միայն կանգուն կմնա, այլև հակահարված կտա», - ավելացրել է Կաբուլովը: