26/06/2019 13:16
Մոսկվան ու Երևանը ստորագրել են ՀԱԷԿ-ին վառելիքի նոր մատակարարումների վերաբերյալ փաստաթղթեր
«Ռոսատոմ» պետական կորպորացիայի ՏՎԷԼ վառելիքային ընկերությունը և Հայաստանի ԱԷԿ-ը ստորագրել են 2019-2020 թվականներին ատոմակայանին միջուկային վառելիք մատակարարելու վերաբերյալ պայմանագրային փաստաթղթերը, հայտնում է ՏՎԷԼ-ի մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ, 2017 թվականին ստորագրված փաստաթղթերի հիման վրա ատոմակայանում ստեղծվել է միջուկային վառելիքի պահուստ:
«Հիմնական պայմանագրի վերջին փոփոխությունները ոչ միայն ապահովում են Հայկական ԱԷԿ-ի թարմ միջուկային վառելիքով բոլոր պահանջները, այլև համալրում են դրա պահուստները, ինչը բարձրացնում է ռեակտորի վառելիքի մատակարարման հուսալիությունը», - ասել է ՏՎԷԼ-ի ներկայացուցիչ Օլեգ Գրիգորևը: