26/06/2019 19:49
Հնարամիտ օրանգուտանները փրկվում են տապից (Տեսանյութ)
Ավստրիայում վրա են հասել շոգերը՝ Ցելսուսի սանդղակն անցնում է 30 աստիճանից: Վիեննայի կենդանաբանական օրանգուտանները տապից փրկվելու հնարամիտ միջոց են գտել:
Մարդանման կապիկներն ունեն անհրաժեշտ բոլոր պարագաները մարմինը հովին պահելու համար: Վլադիմիր անունով կենդանին սիրում է ցնցուղ ընդունել և խողովակից իր վրա ջուր լցնել:
Մեկ այլ օրանգուտան՝ Սոլն անդադար ջուր է խմում, իսկ նրանց քույրը՝ Մոտն, օրն անցկացնում է խոնավ ծածկոցի տակ: Ըստ օդերևութաբանների խանխատեսումների՝ Վիեննայում կհաստատվեն 40 աստիճանը գերազանցող շոգեր: