26/06/2019 12:26
Սարատովում ահաբեկչություն են կասեցրել
ՌԴ Անվտանգության Դաշնային ծառայության աշխատակիցները Սարատովում՝ մարդաշատ վայրում, ահաբեկչություն են կասեցրել: Այն ցանկանում էր կազմակերպել «Իսլամական պետություն» (Ռուսաստանում արգելված) ահաբեկչական խմբավորման անդամը, հայտնում է ՌԴ ԱԴԾ-ի մամուլի ծառայությունը:
Ինչպես նշել են գերատեսչությունից՝ ՌԴ քաղաքացին ձեռք է բերել գրոհի պարագաներ և ինքնաշեն պայթուցիկների պատրաստման համար նյութեր՝ ավտոտնակում կազմակերպելով լաբորատորիա պայթուցիկ նյութերի սինթեզավորման համար:
Նշվում է, որ տղամարդը հավատարմության երդում էր տվել ահաբեկչական կառույցի ղեկավարներին և գործել է նրանց ցուցումով: