26/06/2019 12:36
Ազգային ստադիոն կառուցելուց չենք հրաժարվում. Արթուր Վանեցյան
Հայկական ֆուտբոլն այսօր գտնվում է շատ լավ ձեռքերում, ՀՖՖ 18-րդ տարեկան ժողովին հայտարարեց ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը։
«Վերջին երկու խաղերն իսկական ուրախություն պարգևեցին հայ երկրպագուներին, մենք վստահում ենք մարզչի բռնած ուղուն, մենք ամեն ինչով աջակցելու ենք հավաքականին», - վստահեցրեց նա։
Արթուր Վանեցյանը նշեց, որ իրենք չեն հրաժարվում Ազգային ստադիոնի կառուցման մտքից։
«Բանակցում ենք պետական կառույցների հետ, հուսանք՝ այն իրականություն կդառնա», - ասաց նա։
ՀՖՖ նախագահն ընդգծեց, որ ֆուտբոլը պահանջում է մեծ ֆինանսական ռեսուրսներ, և իրենք պատրաստ են դրան։