Ես այնտեղից միշտ խուսափում էի, որովհետև ջրի էին ուղարկում «Միշանց» աղբյուր. Էրիկ Օհանյանի արմատները ձգվում են պատմական Արցախ

26/06/2019 20:36

Ես այնտեղից միշտ խուսափում էի, որովհետև ջրի էին ուղարկում «Միշանց» աղբյուր. Էրիկ Օհանյանի արմատները ձգվում են պատմական Արցախ


Արևելյան մարտարվեստների վարպետ, մարզիչ Էրիկ Օհանյանն օրերս գտնվում էր Արցախում: Պարզվում է՝ ծնունդով երևանցի մարզիկի արմատները տանում են Արցախ. հայրը Մարտակերտի շրջանի Մաղավուզ համայնքից էր, մայրը՝ Կուսապատից: Նույն շրջանի տարբեր գյուղերում բնակվող երիտասարդներն ուսանողության տարիներին ծանոթացել ու ընտանիք են կազմել Հայաստանի մայրաքաղաք Երևանում:

Aysor.am-ի հետ զրույցում Էրիկը կեսկատակ-կեսլուրջ վերհիշեց՝ ծնողներն ամեն ամառ իրեն ու քրոջը Արցախ էին ուղարկում՝ «մարդ դառնալու», իսկ իրենք գնում էին Չեխոսլովակիա ու Լենինգրադ՝ հանգստանալու:

Ի դեպ, հենց այդ տարիները օգնեցին, որ նա Արցախի դժվար ու կոլորիտային բարբառին տիրապետեր:

- Էրիկ, մենա՞կ էիք այս անգամ Արցախ գնացել:

- Ո՛չ, կնոջս ու փոքր տղայիս հետ: Աղջիկս բասկետբոլ է պարապում, մրցումների է պատրաստվում, այդ պատճառով չեկավ: Մեծ տղաս էլ երկու փոքրիկ ունի, դեռ չի կարողանում գալ: 25 տարի է՝ ամուսնացած ենք, կինս Արցախում չէր եղել, սա իր առաջին այցելությունն էր: Հավանեց, ասեց՝ «այստեղ չեմ ապրի, բայց շուտ-շուտ կգամ» (ծիծաղում է - հեղ.):

- Այնտեղ շա՞տ ազգականներ ունեիք:

- Երբ փոքր էի՝ տատիկ-պապիկներս էին այնտեղ: Պապս ինձ միշտ ասում էր «օձի կծած», քանի որ մի անգամ թութ թափ տալիս ինձ գետնին էին դրել, կողքիս էլ ամանով կաթ: Օձը գալիս է, կողքովս անցնելիս՝ գլուխը բռնում եմ, կաթի մեջ թաթախում, ու ամբողջ կաթը խմում, հետո օձին բաց թողնում: Պապս օձին սատկացնում է: Ես տաքություն եմ ունենում, ու բժիշկն ասում է, որ իմ հիվանդանալու պատճառն այն է, որ նեղվել եմ պապուս՝ օձին սպանելու համար (ժպտում է - հեղ.)։  Ավելի շատ ազգականներ Կուսապատում ունեի՝ մայրիկիս կողմից: Բայց ես այնտեղից միշտ խուսափում էի, որովհետև ինձ ջրի էին ուղարկում «Միշանց» աղբյուր (ծիծաղում է - հեղ.): Պապիկս ասում էր. «Թքում եմ տափեն, մինչավ չորանա՝ ստեղ ըլնես»: Պատկերացնո՞ւմ եք՝ 6-7 տարեկան երեխա, այդ «բիդոնները» վերցրած վազում էի ու շուտ ջուր բերում, ամեն ինչ անում, որ հանկարծ չչորանա: Այդ անկեղծ, գյուղական դաստիրակությամբ, կարծում եմ՝ մարդ դարձել եմ, վատը չեմ (ծիծաղում է - հեղ.):

- Երևանում բնակվող երեխային համար դժվար չէ՞ր Արցախի կոլորիտային, բայց բարդ բարբառը յուրացնելը:

- Նախ ասեմ, որ ես այդ բարբառը շատ եմ սիրում, ինձ շատ հարազատ է: Հիմա էլ, հենց ջղայնանում եմ, սկսում եմ այդպես խոսել: Տնեցինները սկզբում զարմանում էին, բայց արդեն սովորել են, հասկանում են՝ ինչ եմ ասում… Բարբառին տիրապետելը բանակային տարիներին ինձ շատ օգնեց. ծառայել եմ Տավուշի մարզի Մովսես գյուղում: 18 տարեկան երեխա էի, չգիտեի, որ նման մարզ կա: «Զբոռնի պունկտ»-ում, երբ ասեցին, որ տանում են Բերդ, մտածեցի՝ կարող է՞ որպես բերդի ոստիկան են տանում, սկսեցի գոռգոռալ, թե ես դա չեմ ուզում: Աշխատակիցներից մեկն ասաց. «Այ տղա ջան, դու գնում ես Բերդ քաղաք»։ 

Երբ տեղ հասանք, առաջին խոսակցությունը, որ լսեցի, գյուղի տղերքի խոսակցությունն էր. «Ա պյարի օր ձեզ, զինվորնին են էկալ»: Բարբառն էնքան նման էր, որ մտածեցի՝ «ըհը, Արցախ եմ ընկել» (ծիծաղում է - հեղ.): Հետագայում իմացա, որ տավուշցիները՝ Շամշադին, Իջևան, Նոյեմբերյան, արցախցիների կոռներն են, այնտեղից եկած ժողովուրդ են: Չնայած, մի անգամ էլ մի հրեա տղա ինձ փորձում էր ապացուցել, որ Արցախի հայերն իրենց կոռներն են (ժպտում է - հեղ.): Ամեն դեպքում, ես ուրախ եմ ու հպարտ, որ երկկողմ արցախցու արյուն ունեմ: Երբ անհանգիստ եմ լինում, անտրամադիր, անմիջապես «պոկվում» եմ Արցախ: Սուտ կլինի, որ ասեմ՝ հաճախ եմ գնում, բայց տարին մեկ՝ անպայման:

- Ձեր կինը, որքան հասկացամ, Արցախից չէ:

- Չէ, Երևանից է: Երբ 16-17 տարեկանում փախանք (չեմ ասում ամուսնացանք, քանի որ մենք իսկապես փախել էինք), գնացինք Ռուսաստան՝ տատիկիս ու մորեղբորս մոտ: Մի օր առավոտյան տատիկս Նելլիին (կնոջը - հեղ.) ասաց.

«Բալա, մի քյա բյոլմա պիր, չայ ենք խմում»: Կինս երկու ժամ խոհանոցում տոլմա էր փնտրում: Այնինչ, բյոլման մեր բարբառով թեյի բաժակի տակն է (ծիծաղում է - հեղ.): Մի հետաքրքիր դեպք էլ պատմեմ. մի քանի տարի առաջ ես իմ ընտանիքով Ռուսաստան տեղափոխվեցի: Արցախցի հարազատներիս մեծ մասը 90-ական թվականներից Ստավրոպոլի երկրամասում է ապրում: Կինս նրանցից շատերին ծանոթ չէր, տնետուն այցելելով՝ նրանց ծանոթացրեցի: Երբ տուն վերադարձանք՝ կինս շատ լուրջ հարցրեց.

«Էրիկ ջան, դուք եզդի՞ եք, ում տուն գնացինք՝ հա՛մ հորդ կողմից են բարեկամ, հա՛մ մորդ»: Պարզվում է՝ ինքն ուշադիր էր եղել, որ բոլոր ընտանիքներում ամուսններից մեկը մայրիկիս, մյուսը՝ հայրիկիս կողմի բարեկամներից էր (ծիծաղում է - հեղ.): Դե, բնական է, գյուղ տեղ է եղել, մեկը մյուսին ճանաչելով՝ ընտանիք են կազմել:

- Ասում են՝ արցախցիները «հաստ կող» են: Կա՞ նման բան:

- Հա՛, ճիշտ են ասում: Նաև, որքանով ես եմ նկատել, արցախցին միջին չի լինում, ծայրահեղությունից ծայրահեղություն է, կամ բարի է, կամ՝ չար, կամ շատ լավը, կամ՝ շատ վատը: Ու եթե բարիին խաբեցիր, կարող է ամենաչար մարդը դառնալ: Երբ ինձ հարցնում են՝ քեզ արցախցի՞ ես համարում, թե՞ ոչ, ես միշտ մի անեկդոտ եմ պատմում, ըստ որի, արցախցի տղամարդն ում հետ ուզում է ամուսնանա՝ ռուս, վրացի, ամերիկացի, միևնույն է, իր երեխաները արցախցի են:

- Համեմատած Ձեր մանկության տարիների՝ Արցախն ու արցախցին այսօր շա՞տ են փոխվել:

- Մեր գյուղում մինչև հիմա ջուրը ձեռքով են «կրում», ես երբեմն կատակում եմ, ասում եմ՝ կարող է՞ չեք հավատում, որ կարելի է խողովակներով ջուրը տուն բերել: Գյուղում (Մաղավուզում) գազ չկա, ասֆալտ չկա: Հին ու իսկական, հիասքանչ գյուղ է: 90-ականներին կռվի ամենաթեժ տեղերից է եղել, ադրբեջանցիների կողմից գրավվել է, բայց, փառք Աստծո, նորից ազատագրվել է: Հիմա այնտեղ հարազատներ ունեմ, հորեղբայրս է տանը տիրություն անում, մենք էլ իրեն այցելում ենք: Իսկ Կուսապատում տուն չունենք, մեր տունը գրադով ավիրել են:

Ինչ վերաբերվում է մարդկանց տրամադրությանը, ապա պատերազմի տարիներից սկսած՝ իրենց տրամադրությունը միշտ էլ մարտական է եղել: Այդ մարդիկ միշտ էլ գիտեն, որ կռիվը լինելու է: Երբ հանկարծ հարազատներից որևէ մեկն ասում է՝ եկեք Հայաստան, կամ՝ գնացեք Ռուսաստան, ջղայնանում են: Ասում են՝ սա մեր հողն ու ջուրն է, եթե առաջ չգնանք, հետ՝ հաստատ չենք գնալու: Միշտ ասում են՝ էս անգամ եթե կռիվը սկսվեց, մեզ կանգնացնող չի լինելու… Մեր գյուղում շատ լուրջ, կռված տղաներ կան: Օրինակ, «Կանդազ»-ը, ով 15 տարեկանից զենքը ձեռքն է վերցրել ու իր հողը պաշտպանել: Փայլուն հետախույզ է եղել. պատկերացնո՞ւմ եք, պատերազմի ժամանակ աննկատ գնացել, թուրքի հարսանիքին մասնակցել, իր այնտեղ լինելը փաստող ծաղիկ է թողել ու աննկատ վերադարձել: Աստված չանի, եթե նորից պատերազմ եղավ, արցախցուն ոչ-ոք ու ոչինչ չի կանգնացնելու, նրանցից յուրաքանչյուրի հետ խոսելիս՝ դա զգում եմ…
 

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 13:41 Խաղաղությունը կառուցում են ու մենք կառուցում ենք խաղաղություն. Փաշինյան Այսօր, 13:38 Армяне всего мира, гуляют так красиво. Նիկոլ Փաշինյանը գրառում է արել Այսօր, 13:30 Ձյուն, մառախուղ. Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Այսօր, 12:43 Կանխվել է Վերին Խոտանան գյուղի հարակից տարածքում բռնկված հրդեհի տարածումը դեպի անտառային հատված Այսօր, 12:05 Հրդեհի ահազանգ` Հյուսիսային պողոտայում Այսօր, 11:18 Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է. Փաշինյան Այսօր, 11:11 Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինաշխատանքներով պայմանավորված՝ կկատարվեն պայթեցման աշխատանքներ Այսօր, 10:25 Փրկարարներն օգնության են հասել Ծաղկաձորից ոտքով Բջնի գյուղ ուղևորված լեռնագնացներին Այսօր, 10:20 Շիրակում, Թալինի տարածաշրջանում, Հրազդան, Չարենցավան, Սևան, Գավառ քաղաքներում և Երևան-Սևան ավտոճանապարհին մառախուղ է 11/01/2025 22:22 «Եվ ես նորից ուզում եմ վերադառնալ իրական Հայաստանի գաղափարախոսությանն ու հայեցակարգին»․ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն էր` տնտեսության վերաբերյալ 11/01/2025 21:12 Մանկական ռոզեոլա կամ վարդացան. երբեմն շփոթում են այլ հիվանդությունների հետ 11/01/2025 20:52 Կանգնած ենք հրդեհից տուժածների կողքին. Ամերիկայի հայկական համագումարը հայտարարություն է տարածել 11/01/2025 20:27 Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնում. մի քանի կիլոմետրանոց հատվածում բախվել է 27 մեքենա 11/01/2025 20:08 Հրդեհ Սյունիքի Վերին Խոտանան գյուղի վերջնամասում․ կրակի մարմանը մասնակցել են բնակիչները 11/01/2025 19:50 Բիչախչյանը գոլ է խփել 11/01/2025 19:36 Թրամփը հանդիպել է Ցուկերբերգի հետ 11/01/2025 19:13 Սպիտակ քաղաքից 1 կմ դեպի հյուսիս երկրաշարժ է գրանցվել 11/01/2025 18:51 Փառատոնների, սնուփ դոգերի, հեծանիվների ու հազար տեսակ անմտությունների վրա միլիոններ վատնող կառավարությունը փող «չունի» զինծառայողների բազային աշխատավարձի բարձրացման համար․ Մանուկյան 11/01/2025 18:35 Ինչպե՞ս պայքարել վերին շնչուղիների վարակի դեմ 11/01/2025 18:22 Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները թուլացել են 11/01/2025 18:03 Աբովյանի ճանապարհներին մառախուղ է 11/01/2025 17:45 Թե ինչպես մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայանը երեկվա իրադարձություններից տեսանյութ է հրապարակել 11/01/2025 17:30 Փրկարար ծառայությունը նոր մանրամասներ է հայտնում 5 մեքենայի մասնակցությամբ վթարից 11/01/2025 17:14 Հայ առաքելական համայնքը մասնակից կլինի Լիբանանի վերականգնմանը․ Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն ուղերձ է հղել Լիբանանի նորընտիր նախագահին 11/01/2025 16:57 Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է՝ Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան 11/01/2025 16:47 Խայտառակ բլեֆ է․ Հայաստանը չի դառնալու ԵՄ անդամ, փոխարենը շատ արագ դառնալու է Ուկրաինա․ Նաիրա Զոհրաբյան 11/01/2025 16:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսը զորակցություն է հայտնել արցախցի ընտանիքներին (Տեսանյութ) 11/01/2025 16:10 Կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից, Հայաստանը դարձնել նեոթուրանական նախագծի մի փոքր օղակ 11/01/2025 15:57 Անահիտ Մանասյանը ՀԿ-ների ներկայացուցիչների հետ քննարկել է Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները 11/01/2025 15:46 Նիկոլ Փաշինյանն այցելել է Գանձաքար բնակավայրի նորակառույց դպրոց 11/01/2025 15:31 Սպասվում է առանց տեղումների եղանակ 11/01/2025 15:06 Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե 11/01/2025 14:30 ԵՄ-ն կվերլուծի Հայաստանի կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին 11/01/2025 14:25 ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի հանդես կգա հրաժեշտի խոսքով 11/01/2025 14:09 Արագածոտնում բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարը, «UAZ»-ը, «ՎԱԶ 2107»-ն ու «Chevrolet»-ն. կան վիրավորներ 11/01/2025 13:53 Քարդաշյանները ևս տարհանվել են հրդեհների պատճառով 11/01/2025 13:18 Մոսկվայից և Երևանից չվերթերը փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակման պատճառով 11/01/2025 12:59 Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիների չկան․ ԱԳՆ 11/01/2025 12:55 ԵԱՏՄ անդամ երկրների հետ տնտեսական հարաբերությունների խզումը կարող է կործանարար, անդառնալի հետևանքներ թողնել մեր երկրի վրա. Թադևոս Ավետիսյան 11/01/2025 12:26 Հասարակական տրանսպորտից օգտվելու տոմսային ինչ փաթեթներ են առաջարկվում 11/01/2025 12:08 Խաչատրյանի անվան 21-րդ միջազգային մրցույթը կանցկացվի «դիրիժորություն» մասնագիտությամբ. ընդունվում են մասնակցության հայտեր 11/01/2025 11:32 Հայաստանը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը 11/01/2025 11:29 Ավելի քան 1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. դատախազը մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը հանձնել է դատարան 11/01/2025 11:15 Մեր ընթացքն ուղիղ ճանապարհով գնալու է դեպի մեր կյանքի ազատագրումը. Բագրատ Սրբազան 11/01/2025 10:50 Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները 11/01/2025 10:33 Սատարումս ԱՄՆ-ում ապրող մեր հայրենակիցներին և, առհասարակ, այս ողբերգությունից տուժած բոլոր անձանց. Տիգրան Աբրահամյան 11/01/2025 10:14 Երևան-Գյումրի ճանապարհին մեքենան բախվել է բետոնե արգելապատնեշներին և բռնկվել․ վարորդը հոսպիտալացվել է 11/01/2025 09:51 Պաշտոնատար անձանց նկատմամբ իրենց ազդեցությունն օգտագործելու միջոցով 16 հազար ԱՄՆ դոլար ստացած երկու անձանց վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան 11/01/2025 09:29 Շիրակում, Թալինի տարածաշրջանում, Հրազդանում, Չարենցավանում և Երևան-Սևան, Նիգավան-Ռյա Թազա ավտոճանապարհներին մառախուղ է 11/01/2025 09:18 «Ժողովուրդ». Նահապետ Գևորգյանի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով՝ ձերբակալել են, հետո բաց թողել 11/01/2025 09:15 «Ժողովուրդ». Կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուներ» կլինեն 11/01/2025 09:13 «Ժողովուրդ». 2025-ի մինչև մայիսի 1-ը ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեն 10/01/2025 22:27 «Ինչ- որ մեկի ոչ առողջ գլխում ծագել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպիտի օգտվի օրենքով սահմանված ծառայությունից»․ Բաբայանը ներկայացրեց ձերբակալությունների բուն պատճառը 10/01/2025 22:11 Ցուրտ և տաք օդային հոսանքների շփումից առաջացել է ջրային գոլորշիների խտացում՝ արտահայտվող խիտ մառախուղի տեսքով․ ՀՀ տարբեր բնակավայրերի միջև առաջացել է նաև ջերմաստիճանային զգալի տարբերություն 10/01/2025 21:59 Կեսօրից սկսած՝ ոստիկանությունը «Հայրենիք» կուսակցության շենքի դիմաց «պոստեր» էր տեղակայել, մեզ հետևում էին․ Արսեն Բաբայանը մանրամասներ է հայտնում իր ու ընկերների ձերբակալությունից (Տեսանյութ) 10/01/2025 21:32 Երևանի Հրազդանի կիրճից քրեական ոստիկանություն են տեղափոխել Արթուր Վանեցյանին սպասարկող մեքենան 10/01/2025 21:24 Իշխանությունների թիրախում Արթուր Վանեցյա՞նն է 10/01/2025 21:09 Թրյուդոն Թրամփին կատակով առաջարկել է Կանադան փոխանակել ԱՄՆ նահանգներից մեկնումեկի հետ 10/01/2025 20:49 «Մեզ ձերբակալել էր քրեական ոստիկանության քրեական ենթամշակույթի դեմ պայքարի բաժինը»․ Իրավապաշտպան Արսեն Բաբայան 10/01/2025 20:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ 10/01/2025 20:18 Կիսապաշտպան Հարությունյանը պայմանագիր է կնքել մոսկովյան «Լոկոմոտիվի» հետ 10/01/2025 19:56 Մառախուղը Հայաստանի մարզերում խտացել է 10/01/2025 19:39 Լեզուն՝ աղեստամոքսային տրակտի հիվանդությունների «հայելի» 10/01/2025 19:23 Զախարովան Զելենսկուն «արյունարբու հրեշ» է անվանել 10/01/2025 19:08 27-ամյա կալանավորը գիշերը կախվել է «Արթիկ» ՔԿՀ-ի բանտախցում 10/01/2025 18:51 Արմեն Գրիգորյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ է հանդիպել 10/01/2025 18:40 Այս պահին ես, որպես փաստաբան, իրականացնում եմ ընկերներիս իրավունքների պաշտպանությունը․ Բաբայան 10/01/2025 18:28 Ոստիկանները, որոնք աբսուրդային կասկածով մարդկանց թեկուզ կարճ ժամանակով ձերբակալում են, պե՞տք է պատասխանատվության ենթարկվեն, թե՞ ոչ․ Մելիքյան (Տեսանյութ) 10/01/2025 18:14 Ոստիկանությունն Արսեն Բաբայանին ազատ է արձակել, ընկերներին՝ ոչ 10/01/2025 18:07 Կալիֆորնիայում հրդեհը մարող ինքնաթիռը բախվել է անօդաչու թռչող սարքին 10/01/2025 17:52 Արսեն Բաբայանին և ընկերներին ձերբակալել են «ապօրինի զենքի կասկածով»․ Անգամ կարիք չեմ տեսնում կարծիք հայտնել, թե ի՜նչ աստիճան աբսուրդային է այդ «կասկածը»․ Մելիքյան 10/01/2025 17:45 Իրավապաշտպան Արսեն Բաբայանին ու նրա ընկերներին ձերբակալել են 10/01/2025 17:32 Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի մարզերում մառախուղ է 10/01/2025 17:16 Թվային տեխնոլոգիաների ոլորտում կայացած հայկական ընկերությունը, հնարավոր է, ներդրումներ իրականացնի Աֆրիկայում. հարցազրույց գործարար Աշոտ Ուլիխանյանի հետ 10/01/2025 17:05 Ռուսաստանն ու Բելառուսը համատեղ զորավարժություններ են անցկացնելու՝ 13 000-ից ավելի զինվորականների մասնակցությամբ 10/01/2025 16:49 Փաշինյանը նախաձեռնել է Հայաստանի համար կործանարար նոր օրակարգ․ Դանիելյան 10/01/2025 16:33 Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը. մոպեդավարը հոսպիտալացվել է 10/01/2025 16:25 2024թ. հունվար-դեկտեմբերին բենզինի գներն աճել են 14.8%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 10/01/2025 16:06 Կարագի գինն աճել է 9.1%-ով, սուրճինը՝ 16.2, բանջարեղենի ապրանքախմբում արձանագրվել է 9.7% գնաճ. Վիճակագրական կոմիտեն 2024թ․ սպառողական գների ինդեքս է հրապարակել 10/01/2025 15:56 Պեսկովը Լիտվան անվանել է թշնամական երկիր՝ տարածքային հավակնություններով 10/01/2025 15:47 Ինքնավթարի հետևանքով 68-ամյա Սուսանը տեղում մահացել է 10/01/2025 15:43 Սանկտ Պետերբուրգում շտապ հոսպիտալացվել է Միխայիլ Բոյարսկին 10/01/2025 15:39 Տեղեկությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է 10/01/2025 15:35 «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագիծը համահունչ է ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Արարատ Միրզոյան 10/01/2025 15:28 ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հայտարարություններով Հայաստանն այս պահին մանիպուլացնում է տնտեսական դաշտում. Սուրեն Պարսյան 10/01/2025 15:13 Այս պահին թե՛ դատական, թե՛ իրավական փաստ կամ հիմք չկա՝ Ամուլսարի շահագործման գործընթացը կասեցնելու. Սիմիդյան 10/01/2025 15:03 Ռուբեն Ռուբինյանն ու Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտքեր են փոխանակել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 10/01/2025 14:56 Քրեակատարողական ծառայության պետը ՄԻՊ-ին ներկայացրել է «Արմավիր» ՔԿՀ-ում առկա խնդիրները 10/01/2025 14:54 Մի քիչ հստակ ասեմ՝ ինձ գործից չեն հանում, ժողովո՛ւրդ. Հակոբ Սիմիդյան 10/01/2025 14:48 Արդեն երկրորդ անգամ նույն հարցը տալիս եմ կառավարության ղեկավարին. բացառում եմ, որ Փաշինյանը մայրաքաղաքի տրանսպորտի կտրուկ թանկացման վերաբերյալ կարծիք չունենա. Մարության 10/01/2025 14:44 Պուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Պեսկով 10/01/2025 14:38 Այո՛, նպատակ ունեինք 2024-ին մեծացնել անտառտնկման մակերեսը, բայց ֆինանսական խնդիրների պատճառով չկարողացանք. Նախարար 10/01/2025 14:33 Տիեզերք է ուղարկվել «Ես իմ անուշ Հայաստանի» գիրքը 10/01/2025 14:28 Հայաստանը շարունակելու է իր աջակցությունը Լիբանանում, մասնավորապես ՅՈՒՆԻՖԻԼ-ի շրջանակներում հայկական խաղաղապահ զորախմբի գործուն մասնակցությամբ. Փաշինյան 10/01/2025 14:21 Հայկ Սարգսյանի ու Հայկ Ղալումյանի միջև քաշքշուկ չի եղել, հանդիպումից հետո խոսել են, մարդիկ այլ տպավորություն են ստացել. Հակոբ Սիմիդյան 10/01/2025 14:10 Մենք արձանագրում ենք՝ Փաշինյանը նպաստում է խաղաղության գործընթացում դրական առաջընթացին. Թուրքիայի ԱԳ նախարար 10/01/2025 13:55 Խորեն Հովհաննիսյանն այսօր նշում է ծննդյան 70-րդ տարեդարձը 10/01/2025 13:51 ՀՀ-ն և Ադրբեջանը մշտական համաձայնագիր պետք է ստորագրեն․ Թուրքիայի ԱԳ նախարար 10/01/2025 13:46 Պաշտոնական Անկարան կարծում է, որ Բաքուն և Երևանը կհամաձայնեցնեն խաղաղության համաձայնագրի մնացած կետերը 10/01/2025 13:41 ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը

Տվյալ բաժնի վերջին նյութերը