26/06/2019 18:15
Սոպրանո Հասմիկ Գրիգորյանի մենահամերգը կնվիրվի Գեղամ Գրիգորյանին
Հուլիսի 10-ին, ժամը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա համաշխարհային ճանաչում ունեցող սոպրանո, «Միջազգային օպերային մրցանակաբաշխության» 2019 թվականի «Լավագույն օպերային երգչուհի» անվանակարգում հաղթած Հասմիկ Գրիգորյանի մենահամերգը, որը նվիրվում է Գեղամ Գրիգորյանին:
Համերգին կմասնակցեն թատրոնի սիմֆոնիկ նվագախումբն ու երգչախումբը: Խմբավար՝ Հրաչ Բորյան:
Համերգային երեկոյի դիրիժորն է լինելու Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանը:
Համերգն իրականացվում է ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի և տիկին Նունե Սարգսյանի բարձր հովանու ներքո: