26/06/2019 14:09
ԳԱԱ-ն հիմնադրում է «Հայկական տնտեսագիտական հանդես» գիտական պարբերականը
Սույն թվականի հունիսի 26-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում որոշվել է հիմնադրել «Հայկական տնտեսագիտական հանդես» գիտական պարբերականը: Այս մասին տեղեկացնում են ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայությունից։
Տարեկան կհրատարակվի հանդեսի 3 համար՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով: Բացի այդ, լավագույն գիտական հոդվածների հավաքածուն կհրատարակվի անգլերեն լեզվով 1 համարում:
ՀՀ ԳԱԱ «Հայկական տնտեսագիտական հանդես»-ի գլխավոր խմբագիր է ընտրվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր Աշոտ Թավադյանը: