27/06/2019 16:08
Beeline-ի հերթական Հաճախորդի օրը նվիրված է ամառային արձակուրդների շրջանին
Beeline-ում տեղի ունեցավ հերթական «Հաճախորդի օրը», որն այս անգամ նվիրված է ընկերության սեզոնային ռոումինգ առաջարկին և այն բաժանորդներին, ովքեր մոտ ժամանակներս պատրաստվում են մեկնել հանգստի կամ գործուղման։
Ընկերության ղեկավար կազմի ավելի քան 60 ներկայացուցիչներ տարբեր ստորաբաժանումներից այցելելու են վաճառքի և սպասարկման գրասենյակներ, աշխատելու են հաճախորդների հետ, լսելու են նրանց առաջարկներն ու ցանկությունները։ Ընկերությունը բաժանորդների համար պատրաստել է նվերներ, որոնք օգտակար և հարմարավետ կլինեն ճանապարհորդության և գործուղման ընթացքում։
«Ամառային արձակուրդների շրջանն լիարժեք սկսվել է և մենք արդեն ուրախացրել ենք մեր բաժանորդներին մեր յուրահատուկ առաջարկով՝ օգտվելու շարժական ինտերնետից ռոումինգում՝ սկսած 5,9 դրամից մեկ մեգաբայթի համար: Այսօր, մեր հաճախորդներին գրասենյակներում սպասվում է ևս մեկ անակնկալ․ հնարավորություն շփվել մեր ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ, խոսել առաջարկների մասին և ստանալ նվերներ, որոնք օգտակար կլինեն ճանապարհորդելիս», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Հիշեցնենք, որ մինչև 2019թ-ի սեպտեմբերի 20-ը, գտնվելով ռոումինգում՝ 67 երկրում, ընկերության բաժանորդները բացառիկ հնարավորություն կունենան օգտվելու շարժական ինտերնետից ռոումինգում՝ սկսած 5,9 դրամից մեկ մեգաբայթի համար: Առաջարկը գործում է Հունաստանում, Իսպանիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում, Վրաստանում, Ռուսաստանում, ինչպես նաև զբոսաշրջային սեզոնի պահանջված ուղղություններում՝ Եգիպտոսում, Իսրայելում, Թաիլանդում, Բրազիլիայում և այլ երկրներում։
Վրաստանում, Ռուսաստանում և այլ երկրներում Beeline ցանցին, ինչպես նաև Ուկրաինայում Kievstar և Իտալիայում Wind ցանցերին միանալով, բաժանորդները կկարողանան դեպի Հայաստանի Beeline ցանց զանգեր կատարել և ընդունել ընդամենը 29,99 դրամով: Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին կամ զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։