27/06/2019 19:48
Twitter-ը կարգելափակի Կանադայի նախընտրական քարոզարշավին վերաբերող հրապարակումները
Twitter-ը որոշել է միկրոբլոգների իր ծառայությունում Կանադայի տարածքում նախընտրական քարոզարշավն արգելափակել մինչև դաշնային խորհրդարանի ընտրությունների ավարտը, հայտնում է CBS հեռուստաալիքը: Այս մասին Twitter-ում հայտնել է Կանադայի պետական և հանրային քաղաքականության բաժանմունքի ղեկավար Միշել Օսթինը:
Կանադական Twitter-ում կարգելափակվի ամբողջ կոնտենտը, որը քարոզ է իրականացնում կուսակցության կամ առանձին թեկնածուների օգտին:
Արգելող միջոցները կգործեն հունիսի 30-ից մինչև քվեարկության սկսվելը, որը տեղի է ունենալու այս տարվա հոկտեմբերի 21-ին:
Ընդ որում՝ Twitter-ը թույլ կտա քաղաքական գովազդի հրապարակումը, որը չի վերաբերի նախընտրական քարոզարշավին:
Օրինակ՝ թեկնածուները կարող են խոսել շրջակա միջավայրի, առողջապահության կամ բյուջեի ծախսերի հետ կապված քաղաքական հարցերի մասին: