27/06/2019 20:28
«United Airlines»-ը «Boeing 737 MAX»-ի թռիչքների արգելքը երկարացրել է մինչև սեպտեմբերի 3-ը
«United Airlines» ավիաընկերությունը «Boeing 737 MAX»-ի թռիչքների արգելքը երկարացրել է մինչև սեպտեմբերի 3-ը, ինչի հետևանքով 1,3 հազար չվերթ կչեղարկվի հուլիսին, 1,9 հազար չվերթ՝ օգոստոսին, ասված է ավիաընկերության հայտարարության մեջ:
«Մենք որոշում ենք ընդունել «Boeing 737 MAX»-ը մեր գրաֆիկից հանել մինչև սեպտեմբերի 3-ը։ Հուլիսին մենք սպասում ենք, որ օրական կչեղարկվի 40-45 չվերթ, ինչը կնշանակի ամսական մոտ 1,29 հազար չվերթ: Օգոստոսին մենք սպասում ենք օրական շուրջ 60 չվերթի չեղարկում, ինչը կբերի ամսական մոտ 1,9 հազար չվերթի չեղարկման», - ասված է հաղորդագրության մեջ:
«737 МАХ»-ի թռիչքներն ԱՄՆ-ում և բազմաթիվ այլ երկրներում դադարեցվել են այն բանից հետո, երբ կործանվեց երկու այդպիսի օդանավ: