27/06/2019 13:26
Հեղափոխությունը մարզեր հասել է. չեմ կարծում, որ ընդամենը մեկ տարում շատ մեծ արդյունքներ պետք է լինեն. Հունան Պողոսյան
Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը պնդում է՝ հեղափոխությունը հասել է նաև մարզեր:
«Հեղափոխությունը մարզեր հասել է: Մեկ հոգին չի կարող հեղափոխություն անել, հեղափոխություն պիտի անեն բոլորը: Առաջին հերթին մենք հեղափոխություն պիտի անենք մեր մտածելակերպում», - խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Դիտարկմանը, թե ի՞նչ շոշափելի արդյունքներ են գրանցվել անցնող տարվա ընթացքում, մարզպետն ասաց.
«Չեմ կարծում, որ ընդամենը մեկ տարում շատ մեծ արդյունքներ պետք է լինեն, բայց որ դրական արդյունքներ կան, դա ակնհայտ է: Տնտեսության մեջ բավականին նորմալ շարժ կա», - ասաց Պողոսյանը:
Նա հավելեց, որ աննախադեպ ցուցանիշ է գրանվել՝ ներկայացվել է 29 սուբվենցիոն ծրագիր:
«Ներդրման ծավալները շուրջ 3 մլրդ 400 մլն դրամ են կազմել», - ասաց մարզպետը: