27/06/2019 15:24
Ռուսաստանի հետ կարող ենք ունենալ հարցեր, որոնք կարող են տարբեր ընկալումներ ունենալ. Զոհրաբ Մնացականյան
Հայաստանը և Ռուսաստանը եղել և մնում են դաշնակիցներ և ունեն բավականին լայն ու բավականին հարուստ օրակարգ։ Մենք բավարարված ենք այն երկխոսությունից, որն ունենք ՌԴ-ի հետ բազմաթիվ ոլորտներում, այսօր ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով ՀՀ-ում ՌԴ դեսպանի՝ ԱԳՆ հրավիրելու վերաբերյալ հարցին։
«Մենք կարող ենք ունենալ հարցեր, որոնք կարող են երկկողմ օրակարգի մեջ տարբեր ընկալումներ ունենալ և տարբեր գնահատական ստանալ, դա բնական բան է։ Եվ այդ հարցերը երկու դաշնակիցների միջև քննարկելը որևէ խնդիր չի առաջացնում։ Մենք որևէ խնդիր չունենք բարձրացնելու հարցեր, որոնք վերաբերում են տարբեր երանգների մեր երկկողմ հարաբերություններում։ Նման տրամաբանությամբ ենք աշխատում ՌԴ մեր գործընկերների հետ», - ասաց Զոհրաբ Մնացականյանը։