27/06/2019 11:33
Հայաստանը շարունակում է գտնվել տնտեսական բավականին բարձր ակտիվության ցուցնանիշներում. Վարչապետ
Կառավարության ասյօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ Հայաստանը շարունակում է գտնվել տնտեսական բավականին բարձր ակտիվության ցուցանիշներում։
«Մայիսին արձանագրել է 7,3 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, բայց առավել կարևոր է բովանդակությունը, որը ունի այս տնտեսական ակիվության ցուցանիշը», - ասաց նա:
Վարչապետը նշեց, որ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ արտահանման ցուցանիշը աճել է 15 տոկոս, իսկ հունվար-մայիս ամիսներին, նախորդ տարվա հունվար-մայիսի ամիսների համեմատ, աճել է 0,1 տոկոս:
«Սա նշանակում է, որ այս տարի արտահանման հետ կապված պրոբլեմները հաղթահարել ենք: Առաջին եռամսյակում որոշակի մտահոգություններ կային արտահանման հետ կապված և հիմա դրանք փարատված են և այս տարվա արդյունքերով կունենանք շոշափելի աճ» - ասաց նա:
Վարչապետը կարևորեց, որ արտահանման կառուցվածքում տնտեսության ճյուղերի ազդեցության փոոփոխություններ են տեղի ունեցել և մշակվող արդյունաբերության աճը եղել է 1,8 տոկոս, իսկ համահումքային արտահանումը նվազել է:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ընդհանուր արտահանման մեջ դեռևս ոչ բարձր կշիռ ունի տեխնոլոգիատար ապրանքների արտահանումը, բայց առաջին հինգ ամիսների ընթացքում այս ոլորտը բավականին մեծ աճ է արձանագրել՝ 29,5 տոկոս:
«Ես ուզում եմ արձանագրել, թե այս թվերը ինչով են կարևոր, կարևոր են, որ ցույց են տալիս՝ Հայաստանի տնտեսական համակարգը ընկալել և մարսել է տնտեսական հեղափոխության վերաբերյալ կռավարության մեսիջները», - ասաց նա։
Վարչապետն ընդգծեց՝ կարևոր է, որ այս մեսիջները ընկալվեն նաև պետական կառվարման համակարգում և պետական կառավարման համակարգը նույնպես պետք է աշխատնի այն տրամաբանությամբ, ինչը հուշում է տնտեսական ակտիվության ցուցանիշը։
Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ գյուղատնտեսական ապրանքների արտահանման ոլորտում շոշափելի շարժ է եղել։