27/06/2019 10:41
Թբիլիսիում հանրահավաքի կազմակերպիչներն «Ազատության երթ» են ազդարարել
Թբիլիսիում բազմահազարանոց հանրահավաքի մասնակիցները շաբաթ օրը ժամը 19:00-ին կկազմակերպեն, այսպես կոչված, Ազատության երթ՝ ոտքով անցնելով մի քանի կիլոմետր Հանրապետության հրապարակից մինչև Ազատության հրապարակ: Այս մասին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ կայացած հանրահավաքում հայտարարել է ցույցի կազմակերպիչներից մեկը՝ Շոթա Դիգմելաշվիլին:
«Հիշե՛ք, շաբաթ օրը երեկոյան ժամը յոթին հավաքվում ենք Հանրապետության հրապարակում և կազմակերպում «Ազատության երթ» մինչեւ Ազատության հրապարակ: Հայտնեք ձեր բոլոր ծանոթներին», - դիմել է Դիգմելաշվիլին հանրահավաքի մասնակիցներին: