27/06/2019 18:33
Մերկելի ինքնազգացողությունը կրկին վատացել է պաշտոնական միջոցառման ժամանակ (Տեսանյութ)
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հերթական անգամ սաստիկ դողի նոպա է ունեցել պաշտոնական միջոցառման ժամանակ։ Միջադեպը տեղի է ունեցել նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի մոտ ընդունելությանը։ Համապատասխան տեսագրությունը չորեքշաբթի տարածել է «n-tv» հեռուստաալիքը:
Հեռարձակումից երևում է, որ Մերկելը դողում է, որից հետո նրան ջրով բաժակ են պարզում: Կանցլերը հրաժարվում է օգնությունից ու մի քանի վայրկյան անց դողը դադարում է: Համանման պատմություն էր տեղի ունեցել հունիսի 18-ին:
Ենթադրվում է, որ օրվա ընթացքում Մերկելը կմեկնի Օսակա՝ G20-ի գագաթնաժողովին: