27/06/2019 14:08
Ղրղզստանի խորհրդարանը անձեռնմխելիությունից զրկել է նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին
Ղրղզստանի խորհրդարանի պատգամավորները հինգշաբթի ձայների մեծամասնությամբ որոշել են անձեռնմխելիությունից զրկել նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին՝ պետության ղեկավարի պաշտոնում այն գործողությունների համար, որոնցում գլխավոր դատախազությունը կոռուպցիայի նշաններ է գտել, հայտնում է «Интерфакс»-ը:
Նախկին նախագահի անձեռնմխելիության չեղարկման որոշումը պաշտպանել են նիստին ներկա 120 պատգամավորներից 103-ը: Դեմ են արտահայտվել Ղրղզստանի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից մի քանի պատգամավոր, որի հիմնադիրն Աթամբաևն է:
Նիստն անցել է առաջին նախկին նախագահի, որն ավելի վաղ հայտարարել է, թե իրեն առաջադրված բոլոր մեղադրանքներն «անհեթեթ են ու չհիմնավորված», նաև «հենվում են հորինված լուրերի վրա և թելադրված են սոսկ քաղաքական ընդդիմախոսին վերացնելու գործող նախագահի ձգտմամբ»: