27/06/2019 19:35
Վրաստանի վարչապետը չեղարկել է իր տարեկան ելույթը խորհրդարանում
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն իր ամենամյա ելույթը երկրի խորհրդարանում հետաձգել է անորոշ ժամանակով։ Պատճառը Վրաստանի մայրաքաղաքում տեղի ունեցող իրադարձություններն են, հայտնել է Վրաստանի խորհրդարանի ղեկավար Արչիլ Տալակվաձեն՝ ելույթ ունենալով օրենսդիր մարմնի բյուրոյի նիստում:
«Բոլորի համար պարզ է, որ առկա իրավիճակում խորհրդարանում կառավարության ծրագրի պատշաճ քննարկումն անհնարին կլինի: Մենք ցանկանում ենք, որ, բացի խորհրդարանական մեծամասնությունից, հաշվետվության քննարկմանը հանգիստ ռեժիմով ու լիարժեք մասնակցի ընդդիմությունը», - ասել է Տալակվաձեն:
Պատգամավորները պլանավորում էին լսել նախարարների կաբինետի հաշվետվությունը 2018 թվականի աշխատանքի մասին: