27/06/2019 13:45
Իրանում խոստացել են ավելի կոշտ պատասխանել ԱՄՆ-ին սահմանի կրկնակի խախտման դեպքում
ԱՄՆ-ի կողմից սահմանի կրկնակի խախտման դեպքում Իրանի ԶՈւ պատասխանն ավելի կոշտ կլինի, քան խոցված անօդաչուի դեպքում: Tasnim գործակալությունը հայտնել է, որ հինգշաբթի այս մասին հայտնել է Իրանի մեջլիսի նախագահ Ալի Լարիջանին:
«ԱՄՆ-ի համար խոցված անօդաչուն կարևոր ազդանշան էր դարձել Իրանի սահմանները չխախտելու համար: Եթե նրանք նորից նման քայլի գնան, ԶՈՒ պատասխանն ավելի կոշտ կլինի», - ասել է նա:
Լարիջանիի կարծիքով՝ «ԱՄՆ իշխանությունները տեղեկատվություն են ստանում կեղծավորներից, դրա համար նրանց տվյալները սխալ են»:
«Եվ այդ տեղեկատվության հիման վրա նրանք որոշումներ են կայացնում Իրանի նկատմամբ», - ընդգծել է խորհրդարանի նախագահը: