27/06/2019 10:49
Հնդկաստանի արևելքում անձրևների և ամպրոպի հետևանքով 30 մարդ է մահացել
Հնդկաստանի արևելքում գտնվող Բիհար նահանգում մեկ օրում տեղացած անձրևների և ամպրոպի հետևանքով 30 մարդ է մահացել, տասնյակ քաղաքացիներ տուժել են, հայտնում են տեղի իշխանությունները:
Այդ տվյալների համաձայն՝ շրջանը գրաված անբարենպաստ եղանակը հանգեցրել է մուսոնային անձրևների: Ավանդաբար՝ անձրևները նահանգում տևում են հունիսից սեպտեմբեր: Մինչ այդ Բիհարում անոմալ տապեր էին, որոնք վերջին շաբաթում խլել էին տասնյակ մարդկանց կյանքեր: