27/06/2019 12:53
Նավթի համաշխարհային գներն աճում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, փոխանցում է «Казинформ»-ը:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի օգոստոսի մատակարարումների ֆյուչերսների գինն աճել է 0,52 դոլարով՝ հասնելով մինչև 66,36 դոլար մեկ բարելի դիմաց:
WTI տեսակի նավթի հուլիսի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) աճել է 1,55 դոլարով և կազմում է 59.38 դոլար մեկ բարելի դիմաց։