28/06/2019 20:42
Boeing 737 MAX-ի թռիչքները կվերսկսվեն հոկտեմբերից ոչ շուտ. պատճառը նոր անսարքությունն է
Boeing ավիաշինական կոնցեռնը 737 MAX ընտանիքի ինքնաթիռների կառուցվածքում ռիսկի նոր պոտենցիալ աղբյուրը կվերացնի այս տարվա հոկտեմբերից ոչ շուտ, հայտնել է «Reuters» գործակալությունը։
Անսարքության վերացումից հետո ԱՄՆ-ի Դաշնային ավիացիոն վարչությունը պետք է կատարի նորացված Boeing 737 MAX-ի մի շարք ստուգումներ և հավաստագրման փորձարկումային թռիչք: Այդ գործընթացը կարող է զբաղեցնել «առնվազն երկուսից մինչև երեք շաբաթ»:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ անցյալ շաբաթ վարժասարքի վրա փորձարկումների անցկացման ընթացքում Դաշնային ավիացիոն վարչության փորձագետները ռիսկի նոր պոտենցիալ աղբյուր են բացահայտել Boeing 737 MAX ընտանիքի ինքնաթիռների կառուցվածքում: