28/06/2019 17:04
ՀՀ իշխանությունները չեն կարող ունենալ իրենց թեկնածուն Արցախի ընտրություններում. ԱԺ նախագահ
Հայաստանի իշխանությունները 2020թ.-ին կայանալիք Արցախի նախագահական ընտրություններում չեն կարող ունենալ իրենց թեկնածուն, դա այնքան պարզ է, այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով հարցին, արդյոք Արցախի նախագահական ընտրություններում ՀՀ իշխանությունները որևէ դիրքորոշում ունե՞ն։
ԱԺ նախագահն ընդգծեց, որ Հայաստանի իշխանությունները ուղղակի նման իրավասություն չունեն։ Ավելին, նրա խոսքով, նույնիսկ սատարելու իրավասություն չունեն։
«Դա կլինի միջամտություն այլ երկրի գործերին», - նշեց Արարատ Միրզոյանը։