28/06/2019 21:00
Ղրղզստանի հատուկ ծառայությունները շարունակում են պահպանել Աթամբաևի անվտանգությունը
Ղրղզստանի հատուկ ծառայությունները շարունակում են երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի պահպանության աշխատանքը, РИА Новости-ին հայտնել են Ազգային անվտանգության պետական կոմիտեում (ԱԱՊԿ):
Ավելի վաղ ղրղզական ԶԼՄ-ներում լուր էր հայտնվել այն մասին, որ նախկին նախագահի կարգավիճակից Աթամբաևի զրկվելու կապակցությամբ ԱԱՊԿ-ն դադարեցրել է նրա պետական պահպանությունը:
«Տեղեկատվությունն այն մասին, որ այսօր առավոտյան հանել են նախկին նախագահ Աթամբաևի պետական պահպանությունը չի համապատասխանում իրականությանը»,- հայտարարել են պետական կոմիտեում, ավելացնելով, որ պատրաստ են «անհրաժեշտության դեպքում լրացուցիչ պահպանություն տրամադրել նախկին նախագահի անվտանգությունն ապահովելու համար»: