28/06/2019 14:12
Ջոնսոնը ֆինանսների նախարարի պաշտոնն առաջարկել է բրիտանական ՆԳՆ-ի ղեկավարին
Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության նոր առաջնորդի և վարչապետի պաշտոնների համար ընտրարշավի առաջատար Բորիս Ջոնսոնը երկրի ՆԳՆ) ներկայիս ղեկավար Սաջիդ Ջավիդին նախարարների ապագա կաբինետում առաջարկել է ֆինանսների նախարարի պաշտոնը: Այս մասին ուրբաթ հայտնել է The Times թերթը՝ հղում անելով վարչապետի գլխավոր թեկնածուի շրջապատին:
Նշվում է, որ այդ առաջարկությունն արվել է քաղաքական գործիչների միջև հեռախոսազրույցի ժամանակ, որը կայացել է անցած կիրակի օրը: Ֆինանսների նախարարության ղեկավարի կամ պաշտոնապես՝ գանձապետության կանցլերի պաշտոնը համարվում է կառավարությունում կարեւորությամբ երկրորդը վարչապետից հետո: